Աշխարհ

Նոր տվյալներ՝ Բեյրութի պայթյունի հետևանքների վերաբերյալ

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 149 մարդ, վիրավորվել ավելի քան 5 հազարը։

Այս մասին հաղորդում է Լիբանանի L’Orient-Le Jour թերթը։

Նշվում է, որ պայթյունի հետևանքով ոչնչացվել կամ վնասվել են հարյուրավոր շենքեր, իսկ ավելի քան 300 հազար մարդ մնացել է առանց տան։

Հիշեցնենք, որ որպես պայթյունի պատճառ նշվում է 2,7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բոցավառումը, որը տեղի է ունեցել եռակցման աշխատանքների ընթացքում։

Դեպքի առթիվ ձերբակալվել են նավահանգստի 16 աշխատակիցների, այդ թվում՝ տնօրենը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ