Աշխարհ

Լիբանանի վարչապետը հայտնել է, թե ինչն է Բեյրութի պայթյունի պատճառը

Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը խոսել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառների մասին:

Նա նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը վեց տարի շարունակ:

Վարչապետը հայտնել է, որ չի հանգստանա մինչև չգտնի կատարվածի պատասխանատուին:

«Ես չեմ հանգստանա, քանի դեռ չենք գտել կատարվածի պատասխանատուին` պատասխանատվության ենթարկելու և ամենախիստ պատիժը կիրառելու համար, քանի որ անընդունելի է, որպեսզի ամոնիումի նիտրատի այդպիսի խմբաքանակ, որը 2.750 տոննա է կշռում, առանց կանխարգելիչ միջոցների 6 տարի գտնվի պահեստում, ինչը սպառնում է քաղաքացիների անվտանգությանը»,- հայտարարել է վարչապետը:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ