Բեյրութում կորոնավիրուսի հետևանքով մահացել է լիբանանահայ Պետիկ Օղկասյանը:
Հայտնի է, որ Օղկասյանը մահվանից 2 օր առաջ իրեն վատ է զգացել և տեղափոխել են «Ռաֆիկ Հարիրիի» անվան հիվանդանոց:
MTV Lebanon կայանը Պետիկի մահվան լուրից 1 ժամ անց կարճ տեղեկատվություն է հաղորդել, որում նշվել է նաև, որ Պետիկ Օղկասյանը ունեցել է նաև այլ հիվանդություններ
Հայտնենք, որ այս Լիբանանում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ:
Այս մասին հայտնել է Արևելք լրատվականը:
