fbpx
Աշխարհ
19:40 10/12/2019

Բեյրութում հորդառատ անձրևները հեղեղել են փողոցներն ու օդանավակայանի մուտքը

Հորդառատ անձրևը, որը սկսվել է կիրակի գիշերը, դարձել է լիբանանյան Բեյրութի կենտրոնական փողոցների և թունելների հեղեղման պատճառ:

Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ին, տարերային գետեր առաջացել են նաև Ռաֆիկ Խարիրի անվան միջազգային օդանավակայանի ժամանման սրահի մոտ: Քաղաքային ջրատարները չեն կարողացել հաղթահարել Լիբանանի մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևը, ինչի արդյունքում տրանսպորտային հանգույցները և մարդաշատ փողոցները անցել են ջրի տակ: Որոշ հատվածներում ջրի խորությունը հասել է մինչև կես մետր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ