Խորհրդարան
12:30 06/06/2020

ԲՀԿ ղեկավարն իրեն դիտարկում է որպես մերժված խմբերի մի մասնիկ․ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Facebook-ի իր էջում գրել է․

«Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել:

Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ: Բայց, իհարկե, որոշ մարդիկ դա փորձում են հրամցնել «երկրի մասին մտածողների, հանուն ժողովրդի ու պետության» բարձրագոչ ելույթներով:

Այո՛, չունենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձ:
Այո՛, չունենք ապարանքներ և մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար:
Այո՛, չենք կեղեքում ու չենք թալանում:
Եվ այո՛, հաղթահարելու ենք այս վիճակը:

Ափսոսում եմ, որ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների հետ այս ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքերից, այլ որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ»:

Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել: Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու…

Geplaatst door Լիլիթ Մակունց Lilit Makunts op Vrijdag 5 juni 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ