fbpx
Խորհրդարան

ԲՀԿ-ն դեմ կքվեարկի համահարթ հարկման նախագծին

Հունիսի 25-ին Ազգային ժողովի նիստի օրակարգում է նաև Հարկային օրենսգրքի փոփոխության քննարկումը։ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը իր ելույթի ժամանակ նշեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին։

Նա նշեց, որ չնայած իրենց պնդումներին, նոր նախագծում պահպանվել են եկամտահարկի համահարթեցման մասին դրույթները։ Դա նշանակում է, որ եթե հիմա բարձր աշխատավարձ ստացողներն ավելի բարձր տոկոսով հարկեր են վճարում, ապա օրինագծի ընդունումից հետո բոլորը վճարելու են նույն չափով։

Աբովյանը հավելեց, որ սա իրենց համար սոցիալական հարց է, քանի որ և՛ շատ ստացողները, և՛ քիչ ստացողները պետք է նույն 23 տոկոս եկամտահարկերը վճարեն։

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, արձագանքելով նրա ելույթին, նշեց, որ ոչ համահարթ հարկումը այսպես թե այնպես չի լուծում սոցիալական արդարության հարց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ