fbpx
Խորհրդարան

ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Մարտի մեկի մասին նախագծին

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Քանի որ վերաբերում է փոխհատուցմանը, զոհերին և այլն, մենք միանշանակ կողմ ենք քվեարկելու»,- ասել է նա:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի հայտարարությանը, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ արտակարգ ռեժիմ հայտարարելու որոշման պարագայում այդ ժամանակ ԱԺ խմբակցության անդամները լուռ դիտորդներ են եղել Միքայել Մելքումյանը անհամաձայնություն հայտնեց և  հայտարարեց, որ այդ ժամանակ լայնածավալ քննարկումներ են ընթացել:

«Եթե ես չեմ սխալվում՝ հանձնաժողով էր ստեղծվել, որում մեր անդամը եղել էր Նաիրա Զոհրաբյանը, և ես չեմ կարծում, հենց իր պատգամավոր եղած ժամանակ շատ-շատ-շատ հարցադրումներ կատարվել են օբյեկտիվ, հետաքննչական, և այլն: Ես չեմ կիսում, թե իբր էսպես նստել, դիտորդի կարգավիճակում… էն ժամանակ էլ են քննարկվել շատ հարցեր էդ փուլի հնարավորությունների շրջանակներում՝ կապված ինֆորմացիայի հետ, բայց այն, որ Դուք հետևեք խրոնոլոգիային, կտեսնեք, որ հարցեր բարձրացվել են՝ դա էլ փաստ է»,- ասասաց նա:

Դիտարկմանը, որ ԲՀԿ խմբակցությունն աջակցել է նախագծին՝ նա արձագանքել է՝ ասելով, որ խորհրդարանն այն ժամանակ նման որոշումներ կայացնելու իրավասություն չի ունեցել:

«Ինչո՞ւմ է կայանում այդ աջակցելը: Ես չեմ տեսել, որ դա… խորհրդարանն արտակարգ դրության ռեժիմ չի… կոմպետենցիայի հարց չի եղել: Դուք սխալվում եք, Դուք սխալվում եք, խորհրդարանը չի ունեցել կոմպետենցիա՝ կիսանախագահական երկրում դա նախագահն է անում»,- ասաց է պատգամավորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ