fbpx
Խորհրդարան

ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել. Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ քննարկելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը:

Այս մասին Facebook-ի գրառմամբ տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա գրել է, որ հապաղել չի կարելի ու կարծիք հայտնել, որ կորցնում ենք հայրենիքը։

«Հիշու՞մ եք, մի քանի ամիս առաջ մենք զգուշացրել էինք, որ ձյան հալոցքի հետ ադրբեջանցիները փորձելու են առաջ գալ, հատկապես նշել էինք Ծղուկ լեռան և մյուս տարածքների մասին: Վերոնշյալ հատվածից մինչև Երևան-Սիսիան-Գորիս միջպետական մայրուղի ընդամենը 11 կմ է», – գրել է Մելքումյանը ու կրկին հավելել, որ հապաղել չի կարելի և պետք են հրատապ լուծումներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ