fbpx
Սպորտ

Բիչախչյանը նախավերջին րոպեին գոլ է խփել ու հաղթանակ բերել Պոգոնին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի ազգային հավաքականի ու լեհական «Պոգոնի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը կրկին աչքի է ընկել ակումբում իր արդյունավետությամբ։

Առաջնության 22-րդ տուրում՝ «Ստալի» հետ հանդիպման ժամանակ, նա դուրս է եկել փոխարինման 76-րդ րոպեին ու ոչ-ոքի հաշվի պայմաններում՝ հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած նախավերջին` 3-րդ րոպեին հեռահար հարվածով կարողացել է գրավել մրցակցի դարպասը ու հաղթանակ պարգևել թիմին։

Այս հաղթանակով «Պոգոնը» բարձրացավ առաջին հորիզոնական՝ 1 միավորով առաջ անցնելով «Լեխ Պոզնանից», որը, սակայն, մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Նշենք, որ Բիչախչյանն արդեն 3-րդ խաղն անընդմեջ դուրս է գալիս փոխարինման ու գոլ խփում վերջնամասում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ