ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի բժիշկ Քեվին Օ՝Քոննորը հաշվետվություն է ներկայացրել՝ կապված նախագահի առողջական վիճակի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ կապված առողջական խնդրով, որոշ ժամանակով նախագահի պարտականությունները կատարել է փոխնախագահ Քամալա Հարիսը։ Վերջինս տեղի է ունեցել, երբ Բայդենը եղել է անզգայացման վիճակում։ Այն տևել է 85 րոպե։
Բժշկի հաշվետվությունում ասվում է, որ կոլոնոսկոպիայի միջոցով արված հետազոտության միջոցով նախագահի մոտ պոլիպ է հայտնաբերվել, որն արագ հեռացվել է։ Իսկ հյուսվածքաբանական հետազոտությունը կավարտվի հաջորդ շաբաթ։
Բժիշկը նշել է, որ 78-ամյա Բայդենն իրեն առողջ ու էներգիայով լի է զգում և նրա վիճակը թույլ է տալիս շարունակել կատարել երկրի ղեկավարի պարտականությունները։