Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին տեսաուղերձով է հանդես եկել, որով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Գարսեթին նշել է, որ ինքը միանում է համընդհանուր կոչին։ Նա ասել է, որ ողբերգության մասին հիշեցնելու ժամանակն է, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի։
Քաղաքապետի խոսքով՝ իրենք սգում են 1,5 միլիոն հայերի մահը։
Խոսքի վերջում նա բոլորին կոչ է արել ստորագրել «Այո, դա ցեղասպանություն է» խնդրագիրն ու միանալ իրենց։
https://www.facebook.com/asbarez/videos/1323711998011261