fbpx
Քաղաքականություն

Բայդենը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, ըստ աշխարհահռչակ բազմաթիվ պարբերականների, ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը։

Լրատվամիջոցները այդպիսի պնդում կատարում են՝ հիմնականում հղում անելով անանուն կամ նախագահին մոտ կանգնած իրենց աղբյուրներին, որոնց անունը կրկին չի հրապարակվում։

Օրինակ՝ The New York Times-ը գրում է, որ ներքին քննարկումներին լավատեղյակ պաշտոնյաների պնդմամբ՝ Բայդենը ապրիլի 24-ին ոճրագործությունը կոչելու է ցեղասպանություն։

CNN-ը նույնպես պնդում է, որ ԱՄՆ նախագահը՝ ապրիլի 24-ի իր պաշտոնական ուղերձում օգտագործելու է Հայոց ցեղասպանություն եզրույցը։

Այս մասին պնդումներ են անում նաև, օրինակ, Reuters-ն ու Al Jazeera-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ