Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը MIT Technology Review-ի համար կազմել է 10 առաջադեմ տեխնոլոգիաների ամենամյա ցանկը, որոնք ապագայում կազդեն մարդկության զարգացման վրա:
Գեյթսը դրանք բաժանել է 3 կատեգորիայի՝ կլիմայի փոփոխություն, առողջապահություն և արհեստական բանականություն:
1. Ճկուն ռոբոտներ:
Այս ռոբոտներից մեկը OpenAI-ի ստեղծած Dactyl-ն է: Ճարտարագետները նեյրոնային ցանցի հիման վրա աշխատող ռոբոտը հագեցրել են տեսախցիկներով, տվիչներով և լամպերով: Այժմ ռոբոտին սովորեցնում են փոխգործակցել տարբեր ձևերի և չափերի կառուցվածքների հետ:
2. Նոր ալիքի միջուկային էներգիա:
Ջերմամիջուկային սինթեզի ռեակտորները դեռևս մշակման փուլում են: Դրանց թողարկումը նախատեսվում է մինչև 2030թ.-ը: Գեյթսը ներդրում է արել նախագծային աշխատանքներ իրականացնող այս ոլորտի առաջատար TerraPower և Commonwealth Fusion Systems ընկերություններում:
3. Պայքար վաղաժամ ծննդաբերության դեմ:
Հղի կնոջ արյան պարզ հետազոտությունը կարող է ցույց տալ նրա մոտ վաղաժամ ծննդաբերության վտանգի մեծությունը: Այս ուղղությամբ աշխատում են կենսաճարտարագետ Սթիվեն Քվեյկը և Akna Dx ընկերությունը:
4. Մանրադիտակային զոնդեր:
Մանրադիտակային աղիքային զոդերը, որոնք սովորական դեղահաբի չափ են, թույլ կտան արագորեն ստանալ որովայնի պատկերը՝ առանց անզգայացման: Նման սարքավորում արդեն մշակվել է Մասաչուսեթսի կլինիկական հիվանդանոցի բժիշկ և ինժեներ Գիլերմո Տիրնիի կողմից և փորձարկվելու է 2019-ին:
5. Քաղցկեղի դեմ պատվաստումներ:
Աշխարհում քաղցկեղի առաջին պատվաստանյութը ստեղծվում է BioNTech-ի կողմից, որը դրանց փորձարկումը Genentech-ի հետ համատեղ սկսել է 2017-ին:
6. Արհեստական միս:
Գիտնականները առաջարկում են արհեստական միս աճեցնել փորձանոթներում բուսական հումք օգտագործելով: Գեյթսն արդեն ներդրում է արել այս շուկայում գործող երկու ընկերություններում՝ Beyond Meat և Impossible Foods: Այս ստարտափերը «միս» են ստեղծում ոլոռից, սոյայից, ցորենից, կարտոֆիլից և բուսական յուղից:
7. CO2-ի «որսորդներ»:
Կլիմայի աղետալի փոփոխությունները գիտնականներին ստիպել են տեխնոլոգիաներ ստեղծել, որոնք կօգնեն օդից որսալ ածխաթթու գազը և այն որպես վառելիք օգտագործել:
8. ԷԿԳ-ն ձեռքի վրա:
AliveCore-ը, Սիլիկոնային հովտի ստարափը 2017-ին Apple-ի հետ համատեղ Watch ապարանջան է թողարկել, որը կարող է վերահսկել սրտի ֆունկցիան և ցույց տալ շեղումները: 2018-ին Apple-ը ներկայացրել է սեփական նմանատիպ տեխնոլոգիան:
9. Զուգարան առանց կոյուղու:
2011-ին Գեյթսը առաջարկել է գիտնականներին և գյուտարարներին ստեղծել նորարարական և թանկարժեք զուգարաններ, որոնք կլուծեն ջրի սակավության խնդիրը:
10. Ձայնային օգնականներ:
Ձայնային օգնականները դարձել են շատ մարդկանց կյանքի անբաժանելի մասը, բայց դրանք լուրջ թերություն ունեն, ի տարբերություն մարդկանց, դրանք չեն կարողանում ճանաչել բնական խոսքը: Նոր ձայնային օգնականները հիանալի կերպով հաղթահարում են դա և արդեն ռոբոտների նման չեն լինի:
Աղբյուրը՝ 1in.am