Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg Billionaires Index (BBI) միլիարդատերերի վարկանիշում առաջին անգամ իջել է երկրորդ տեղից:
Սա տեղի է ունեցել առաջին անգամ վարկանիշի 7 տարվա պատմության մեջ:
LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոն շրջանցել է Գեյթսին և հայտնվել երկրորդ տեղում 107.6 մլրդ դոլարով, ինչը 200 միլիոնով ավելի է Գեյթսի կարողությունից:
Առաջին տեղում կրկին Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն է: