fbpx
Աշխարհ
23:00 27/01/2020

Բիլ Գեյթսի հիմնադրամը 10 միլիոն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Գեյթսը շրջանցել է Բեզոսին միլիարդատերերի վարկանշային աղյուսակում. Bloomberg

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի հիմնադրամը հայտարարել է շտապ կարգով նոր տիպի 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պայքարի համար 10 մլն դոլար հատկացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի պաշտոնական կայքը:

Հիմնադրամը 5 մլն դոլար է տրամադրում Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Նշվում է, որ կառույցն «արդեն իսկ աշխատում է պետական և մասնավոր սեկտորի մի շարք չինական գործընկերների հետ»:

Եվս 5 մլն դոլար հիմնադրամը տրամադրում է Աֆրիկա մայրցամաքում վարակի տարածման դեմ քայլեր ձեռնարկելու համար:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը, որն արդեն 80 կյանք է խլել, մարդուց մարդուն է փոխանցվում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ