fbpx
Ժամանց

Բիլ Գեյթսի հիմնադրամը 54 միլիարդ դոլար է տրամադրել բարեգործությանը

Բիլ Գեյթսը կնոջ՝ Մելինդայի հետ հրապարակել է արդեն ավանդական դարձած նամակը, որում անդրադարձել են իրենց բարեգործական հիմնադրամի գործունեությանը: Այս մասին հաղորդում է Forbes-ը։

Այս տարի Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը տոնում է ստեղծման քսանամյակը:

Ամուսինները պատմել են, որ գործունեության երկու տասնամյակի ընթացքում հիմնադրամը բարեգործությանը հատկացրել է մոտ 54 միլիարդ դոլար:

Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիրը մանրամասնել է, որ գումարի 45%-ն ուղղվել է գլոբալ զարգացման նպատակների իրագործմանը, 29%-ը՝ առողջապահական ոլորտին, 16%-ը՝ ԱՄՆ-ում կրթական ծրագրերի իրականացմանը և ևս 10%-ը՝ բարեգործական այլ նպատակների:

Նշվում է, որ համաշխարհային տարբեր կառույցների հետ սերտ համագործակցության արդյունքում ստեղծվել է Պատվաստման և իմունիզացման գլոբալ դաշինքը, ինչի շնորհիվ նախորդ տարում ամբողջ աշխարհում պատվաստվել է ավելի քան 760 մլն երեխա, ինչը հնարավորություն է տվել կանխել 13 մլն մարդու մահ:

Բացի դրանից՝ հիմնադրամն օգնում է ՄԻԱՎ վարակի տարածման դեմ պայքարին՝ օգնելով միլիոնավոր մարդկանց:

Գեյթսի կինն իր հերթին նշել է, որ այդ ամենից զատ իրենց համար կա կարևոր ևս երկու խնդիր:

«Բիլի համար դա կլիմայի փոփոխության խնդրի լուծումն է, իսկ ինձ համար՝ գենդերային հավասարությունը»,-նշել է կինը:

Ներկայում Բիլ Գեյթսն ունի 112,4 մլրդ դոլար և աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում երկրորդ տեղն է զբաղեցնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ