Ժամանց

Բիլ Գեյթսը նշել է անցնող տարվա իր համար լավագույն գրքերը

Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, որը դարձյալ առաջին հորիզոնականում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, կազմել է, իր կարծիքով, անցնող տարվա լավագույն գրքերի ցանկը: Այս մասին գրում է Forbes-ը:

Խոսելով իր կարդացած գրքերի մասին՝ գործարարը առաջին հերթին նշել է «Ամերիկյան ամուսնություն» վեպը, որտեղ հեղինակը՝ Թայարի Ջոնսը, պատմում է սևամորթ զույգի մասին:

«Այս պատմությունը կկլանի ձեզ՝ չնայած թեմայի ծանրությանը»,-վստահեցրել է Գեյթսը:

Նրա ցանկում հայտնվել են նաև Ջիլ Լեպորի «Այս ճշմարտությունները» գիրքը՝ ԱՄՆ պատմության մասին, Վացլավ Սմիլի «Աճ» գիրքը՝ մոլորակի ապագայի մասին, և Դիանա Տավենների «Պատրաստվածները» գիրքը: Վերջինը ձեռնարկ է մտահոգ ծնողների համար, որոնք ցանկանում են սովորեցնել իրենց երեխաներին լինել երջանիկ:

Գործարարն առանձին ընդգծել է նաև Մեթյու Ուոլքերի «Ինչու ենք մենք քնում» գիրքը՝ նշելով, որ առաջ ինքն անտեսում էր քունը՝ այն համարելով ծուլության նշան, բայց գիրքը ստիպել է իրեն վերանայել իր հայացքները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ