Աշխարհ
21:30 22/05/2020

Բիլ Գեյթս և COVID-19. միֆեր, թե գլոբալ վերահսկողական պետություն. snopes.com

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը աշխարհի հարուստ մարդկանցից է: Նա այդ հարստության մի մասը կուտակել  է բարեգործական կազմակերպությունների և նախաձեռնությունների՝ «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամի համար: Այդ հիմնադրամների և առհասարակ Գեյթսի բարեգործություն կատարելու հիմնական ուշադրությունը կենտրոնացած է առողջապահության արդյունքների անհավասարությունների նվազեցման վրա՝ ուշադրություն դարձնելով զարգացող աշխարհի ստանդարտներին: Այս կազմակերպությունների միջոցով նա նաև ֆինանսավորում է մի շարք հետազոտություններ՝ ուղղված աշխարհի աղքատ համայնքներում հանրային առողջության խնդիրների տեխնոլոգիական լուծումներին: 2015 թվականից նա ահազանգեր է հնչեցնում աշխարհի հավանական, աղետալի համաճարակների մասին և կոչ անում պատրաստվել դրանց դեմ պայքարելու համար:

Գեյթսը մեկ տասնամյակ է, ինչ  հանդիսանում է հակահամաճարակային շարժման հիմնական առաջնորդներից մեկը: Գեյթսին, որպես հակառակորդ ընկալող մի քանի խմբավորումներ տարածել են COVID-19-ի դավադրության տեսությունը:

Գեյթսի դեմ հիմնական մեղադրանքը հետևյալն է. Նա օգտագործում է COVID-19 համաճարակը որպես պատրվակ` պատվաստանյութը միկրոչիպով մարդու մարմնի մեջ տեղադրելու համար, որը կարող է հետևել ձեզ, հայտնի ձեր գտնվելու վայրը և ոչ միայն ձեր, այլև աշխարհի մնացած մարդկանց տվյալները ևս:

Փաստեր

Փաստացի, Գեյթսը երբեք չի առաջարկել կամ ֆինանսավորել հետազոտություն COVID-19-ի կամ պատվաստանյութի մշակման համար` այն էլ հետազոտություն՝ իր մեջ ներառելով մի սարքավորում, որը կարող է ակտիվորեն հետևել և հայտնաբերել մարդկանց գտնվելու վայրը, իմանալ նրանց գործունեության մասին կամ վերահսկել մարդկանց:

«Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը ֆինանսավորել են  MIT-ի և Ռայսի համալսարանի հետազոտողների կողմից անցկացվող փորձնական ուսումնասիրությունը՝ պատվաստանյութերի ներմուծումը  հնարավոր սարքի մեջ, որը կարող էր սմարթֆոնի միջոցով հայտնաբերել և փոխանցել անտեսանելի նշաններ: Այս ուսումնասիրությունը տեսական էր, նկարագրված տեխնոլոգիան պասիվ էր, և սարքն ի վիճակի չէր որևէ կերպ հետևելու կամ դիտարկելու հնարավորություն ունենար: Դեռևս կան կեղծ պատկերացումներ, որ Գեյթսը նախագծում է պատվաստանյութերի օգտագործումը մարդկանց հետևելու համար, և Գեյթսը ակտիվորեն ներգրավված է «թվային նույնականացում» հետազոտության մեջ:

Գեյթսի աշխատանքի համատեքստում թվային (կամ ապակենտրոնացված) նույնականացնան հիմնական նախադրյալը պարզ է. Այն կներառի բժշկական և (կամ) անձը հաստատող փաստաթղթերի մի տեսակ, որը հասանելի է միայն սեփականատիրոջ համաձայնությամբ, բայց հասանելի է լինելու աշխարհի ցանկացած կետում: Կարևոր է, որ այնպիսի հայեցակարգ, որի կենտրոնական գիտական ​​մարտահրավերները գաղտնագրման և արգելափակումների հարթությունում են, որևէ կապ չունի մարմնում ներարկված որևէ բանի հետ: Չնայած դրան, դավադրության հեղինակները կեղծ կերպով օգտագործում են Գեյթսի աջակցությունը «թվային նույնականացման» նախաձեռնություններին, որպես ապացույցներ պատվաստանյութերի վրա հսկողություն իրականացնելու նրա մտադրությունների մասին:

Ինչ է իրականում ասել Բիլ Գեյթսը COVID-19-ի մասին

Որպես մեկը, ով ֆինանսավորել է պատվաստանյութերի և համաճարակաբանության համար ընդհանուր հետազոտությունները, Գեյթսը մի շարք հրապարակային հայտարարություններ է արել ներկա համաճարակային իրավիճակի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, այս հայտարարությունները արտացոլում են Գեյթսի նվիրվածությունը COVID-19- ի բուժման և պատվաստանյութերի հետազոտմանն ու զարգացմանը, ինչպես նաև շեշտադրում է կատարվող մեթոդի անհրաժեշտությունը` արագորեն նույնականացնելու այն մարդկանց, ովքեր կամ վերականգնվել են COVID-19-ից կամ պատվաստումներ են ստացել դրա դեմ, քանի որ  սա միջոց է վերականգնել համաշխարհային տնտեսությունը: Օրինակ, TED Talks-ին տված հարցազրույցում, որը վարում է  Քրիս Անդերսոնը, Գեյթսը նշել է, որ անձեռնմխելիության վկայականը որոշիչ դեր է խաղում համաշխարհային տնտեսության վերականգնման գործում.

Գեյթսը բարձր է գնահատել Հարավային Կորեայի կողմից վարակի դեմ իրականացվող պայքարի առավել ծայրահեղ միջոցները` որպես ապագա համաճարակային պատրաստվածության մոդել: Հարավային Կորեան զգալի հաջողություններ է ունեցել COVID-19-ի դեմ պայքարում։ Դրա մասին խոսում է մահվան դեպքերի նվազումը` մեծ մասամբ «Հետադարձ կապ»-ի շնորհիվ, որը նկարագրված է Բրուքինգսի ինստիտուտի կողմից 2020 թվականի ապրիլյան զեկույցում։

Տեսությունը, որ Բիլ Գեյթսը ցանկանում է պատվաստանյութ օգտագործել ՝ մարդկանց հետևելու համար, թերի է առնվազն երկու պատճառով: Նախ նա, ինչ նշված է վերևում, չի հաստատել և սա իրենից  չի ենթադրում, որ պետք է մարմինի մեջ դնել հետապնդող սարք: Փոխարենը, այդ տեսական տեխնոլոգիաները ապավինելու էին կենսաչափական նույնականացմանը, գաղտնագրման և տվյալների պահպանման համադրությանը: Երկրորդ, ինչպես ցույց է տվել Հարավային Կորեան, պատվաստանյութերի միջոցով հետևող սարքերի ներարկումը, ամենայն հավանականությամբ, ժամանակի վատնում կլինի, հաշվի առնելով այն փաստը, որ մարդկության մեծ մասը մշտապես միացված է GPS-ին աշխատող սմարթֆոնով, որը, հավանաբար, ձեր մասին ավելինգիտի, քան ձեր ծնողները:

Քվանտային դաջվածքներ պատվաստանյութերի մեջ

Միակ ապացույցը, որ օգտագործվում էր ենթադրելու Բիլ Գեյթսի հետաքրքրությունը՝ պատվաստանյութերին միկրոկտիպի նման մի բան ավելացնելն էր, որը ֆինանսավորվում էր նրա հիմնադրամի կողմից և հրապարակվել է  2019 թվականի դեկտեմբերին Science Translational Medicine-ում։ Հետազոտությունները մշակվել են լուծվող միկրոօրինակներ, որոնք մաշկին հասցնում են ինֆրակարմիր լույս արտանետող միկրոսխեմաների օրինակներ, որոնք կարող են լույսի որոշակի հաճախությունների ենթարկվելիս նույնականացնել նորածինների պատվաստման կարգավիճակին: Մի քանի զարգացող երկրներում, հեղինակների կարծիքով, իմունիզացիայի վերաբերյալ հավաստի գրառումների պակասը կարող է ազդել մատուցվող խնամքի որակի վրա:

Ուսումնասիրությունը, որը չի անցկացվել մարդկային թեմաների վերաբերյալ, չի նկարագրել պատվաստանյութի հետ համատեղ միկրոչիպի ներարկումը: Փոխարենը, այն նկարագրում էր ինչ-որ բանի օգտագործում, որը կոչվում է քվանտային կետ: Այս կետերը, ըստ էության, մոլեկուլային չափսի մասնիկներ են, որոնք նախագծված են ունենալու եզակի կառուցվածք, որոնք արձագանքում են մոտ գտնվող ինֆրակարմիր լույսին այնպես, որ տեսականորեն կարող են նույնականացվել այնպիսի սարքի կողմից, ինչպիսին է սմարթֆոնը: Ֆիզիկապես անհնար է փոխանցել կետի(.) չափ սարք, որը կարող է ակտիվորեն տեղավորել իր մեջ հսկայական ինֆորմացիա կամ որևէ այլ տվյալ տրամադրել անհայտ երրորդ կողմի:

Այս տեսակի հետազոտությունը, եթե այն առաջին հերթին երբևէ կյանքի կկոչվի, դեռ վաղ փուլում է, և տարիներ հետո կլինի իրականություն ցանկացած վայրում։ Առավել ևս սա հնարավոր չէ կիրառել, քանի որ հնարավոր COVID-19 պատվաստանյութը,  գիտնականների գնահատմամբ, կարող է հասանելի լինել 18 ամսից: Այնուամենայնիվ, այս ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի մեղադրանք ներկայացնողների համար, քանի որ այդ պատմությունը կախված է թվային ինքնությունից՝ քվանտային կետերի համատեղմամբ: Ահա թե ինչու կարևոր է հասկանալ Գեյթսի միջոցներով ֆինանսավորվող ID2020 խմբի կողմից արված հետազոտությունների մասին թյուր կարծիքների տարածումը:

Թվային նույնականացումներ և ID2020-ը

ID2020- ը կամ Digital Identity Alliance-ը 501c3 ոչ առևտրային կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է հիմնադրամների և կորպորատիվ հովանավորների կողմից` ներառյալ Միկրոսոֆթը և Գեյթսի կողմից ֆինանսավորվող պատվաստանյութերից  շահույթ չհետապնդող GAVI-ը։ ID2020-ը դրամաշնորհներ է տրամադրում թվային նույնականացումների կիրառության գործնական հետազոտությունների համար։

ID2020-ի կողմից ֆինանսավորվող մի շարք նախագծեր բնութագրվել են հակամարմինային ակտիվացումներ, որոնք օգտագործվում են  աղքատների և խոցելի հիվանդների կողմից, ինչպես նաև  ​​ծովախոզուկների վրա փորձարկումներ կատարելու, որոնք ներառված են, որպես սարքի իմպլանտացիա: Արտաքինից,  այս նախագծերից ոչ մեկը չի ենթադրում որևէ առարկայի ներարկում մարմնի մեջ: Այնուամենայնիվ, սրա նպատակն է զարգացնել մի համակարգ, որի դեպքում անհատը լիովին վերահսկում է անհատական ​​նույնականացումը կամ առողջապահական փաստաթղթերը: Վերջնական տեսքը կլինի մի համակարգ, որը թույլ կտա մարդուն  այս տեսակի տեղեկատվության հասանելություն աշխարհի ցանկացած վայրում, բայց միայն  տվյալ անձի համաձայնությամբ: ID2020-ի մանիֆեստը այս մասին հստակ է սահմանում։

Այս նախագծերը փոքր փորձնական ուսումնասիրություններ են, որոնք վերաբերում են ներկայիս COVID-19 համաճարակի կանխարգելմանը, և դրանցից ոչ մեկը չի ենթադրում որևէ մեկին որևէ բան ներարկելը, այն էլ մի բան, որը պարունակում է գործառույթներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած տեսակի ակտիվ կետի հետևել կամ վերահսկողություն իրականացնել: Դեռևս մեղադրողները վերը նշված փաստերը ներկայացրել են անհիմն, բայց որպես  պարանոիդ պատմվածք:

Ինչպե՞ս է սխալ  մեկնաբանվում Գեյթսի աշխատանքը

Ինչպես նշվեց վերևում, Բիլ Գեյթսը հետաքրքրված է պատվաստանյութերի օգտագործմամբ` առողջության անհավասարությունների դեմ պայքարելու համար ավելի քան մեկ տասնամյակ: Թեև դա որևէ նշանակություն չունի COVID-19-ի համար ներկայացված  այն պնդումը, որ Բիլ Գեյթսի հետաքրքրությունը պատվաստանյութերի նկատմամբ բխում է «դեպոպուլացիայի» նպատակից, աշխարհը համարյա ընդգրկված է որպես այդ պատմվածքի մի մաս, ավելի ճիշտ որպես միջոց՝ Գեյթսի գործողությունները նպատակին հասցնելու համար: Այդ կեղծ եզրակացությունը բխում է Գեյթսի փաստարկի կոպիտ սխալ մեկնաբանությունից, թե պատվաստումների հասանելիություն ունեցող համայնքները հակված են ծնելիության ցածր մակարդակի։

Ինչպես նաև վերը քննարկվեց, որ Գեյթսը շահագրգռված էր և ֆինանսապես աջակցում էր թվային նույնականացման հայեցակարգին, որպես ամբողջ աշխարհում առողջության անհավասարության նվազեցման ևս մեկ միջոց: Դավադիրների կողմից ներկայացված պատմությունը ներառում է թվային նույնականացման հայեցակարգի բեկորները սարքի ներարկման միջոցով:

Ինչպես նախկինում ներկայացվել էր, MIT/Rice-ի ուսումնասիրությունը չի իրականացվել ID2020 կազմակերպության կողմից, և ID2020-ի կողմից ֆինանսավորվող նախագծերը չեն փորձարկվում մարդկանց մեջ սարքեր ներարկելու միջոցով:

ՏՈՂԱՏԱԿ 

Ընդհանուր առմամբ, այն պնդումը, որ Գեյթսը COVID-19- ը օգտագործում է որպես դիտորդական սարքեր մարդուն ներարկելու պատրվակ, կախված է նրանից, որ ֆինանսավորվող հետազոտության նախագծերի կիրառման մեթոդների սխալ ընկալում կա: Եթե COVID-19-ի համար պատվաստանյութ են մշակում և ներարկում են ձեզ, այն չի կարող հետևել ձեր գործողողություններին կամ որևէ տվյալ հաղորդել որևէ կազմակերպության: Այստեղ Գեյթսի կողմից ներկայացվող տեխնոլոգիաներից ոչ մեկը նույնիսկ ի վիճակի չէ նման բան անել:

Համաճարակները գլոբալ աղետներ են, որոնց պատճառների բացատրությունները քիչ են: Գեյթսը ավելի քան մեկ տասնամյակ է ֆինանսավորում է տարբեր ռազմավարությունների, հետազոտություններ,  որոնք կարող են մեղմել դրանց ազդեցությունը մարդկության վրա: Նրա գաղափարները, չնայած որ աջակցում են շատ գիտնականների, հրամանագրեր չեն: Փոխարենը, նրա ուշադրության կենտրոնում է եղել տարբեր հակահամաճարակային և հանրային առողջության ռազմավարությունների հավանական կենսունակությունն ու արդյունավետության հասկանալը: Այս նախաձեռնությունները միաձուլվել են կեղծ պատմության մեջ, որում ներառված է դեռևս չստեղծված COVID-19 պատվաստանյութը, որը զուգորդվում է պատրաստված միկրոչիպային սարքի հետ, ինչի մեջ Գեյթսը երբևէ ներգրավված չի եղել: Որպես այդպիսին, պնդումը, որ Գեյթսը պլանավորում է ձեզ միկրոչիպավորոլ COVID-19 պատվաստանյութի միջոցով, կեղծ է:

Աղբյուր՝ snopes.com 

Հեղինակ՝ Ալեքս Կասպրակ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ