Ժամանց
01:00 16/01/2020

Բիլլի Էլիշը՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի գլխավոր երգի կատարող

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր՝ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի գլխավոր երգը կհեղինակի ամերիկացի երգչուհի Բիլի Էլիշը: Այս մասին տեղեկացնում է ֆիլմի պաշտոնական էջը:

«Բիլի Էլիշը երգ է գրել իր եղբոր՝ Ֆինեասի հետ և կդառնա պատմության մեջ ամենաերիտասարդ երաժիշտը, որը կկատարի Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի երգը»,-նշվում է հայտարարությունում:

Երգչուհին Instagram-ի իր էջում հրապարակել է ֆիլմի 007 պատկերանշանը և գրել. «Ես կատարում եմ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի գլխավոր երգը»:

Աղբյուրը նշում է, որ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում հնչած ստեղծագործությունների հեղինակներն ու կատարողները հաճախ դառնում են «Օսկարի» դափնեկիրներ: Ինչպես օրինակ, Ադելը ոսկյա արձանիկն ստացել է «Գործակալ 007. Կոորդինատները» ֆիլմի երգի համար, իսկ Ջիմի Նեյփսն ու Սեմ Սմիթը՝ «Գործակալ 007. Սպետկր» ֆիլմի սաունդթրեքի համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ