Բիթքոյն անունով կրիպտոարժույթի գինը շարունակում է աճել։
Այս մասին տեղեկանում ենք CoinMarketCap հարթակից, որտեղ ամփոփված են 20 բորսաների տվյալների միջինացված տարբերակները։
Այս տարի եղավ մի շրջան, երբ բիթքոյնը պատմական առավելագույնը (շուրջ 65 հազար դոլար) գրանցելուց հետո նվազեց շուրջ 50 տոկոսով։ Սակայն, կարծես թե, կրիպտոարժույթի գինը վերականգնում է։
Բիթքոյնին այժմ հաջողվել է հատել 51 հազար դոլարի շեմը, որով արժույթը հետ է վերադարձել մայիսին եղած իրավիճակին։