fbpx
Աշխարհ

Bitcoin-ի գինը շարունակում է նվազել

Bitcoin կրիպտոարժույթը շարունակում է արդեն օրեր շարունակ ընթացքող գնանկումը։

Այս պահի դրությամբ այն տատանվում է 31-ից 32 հազար դոլարի սահմաններում, սակայն սա շուրջ 10 հազար դոլարով ավելի քիչ է, քան 10 օր առաջվա արժեքը։

Գնանկման տարբեր պատճառներ են նշվում, բայց հիմնականում խոսվում է Չինաստանից եկող բացասական ազդակների մասին, ըստ որոնց՝ 4 նահանգներ արգելել են մայնինգ անել, իսկ որոշ չինական բանկեր էլ արգելք են սահմանել թվային գործարքների վրա։

Նշենք, որ Bitcoin-ի նվազման հետ մեկտեղ նվազում են նաև մնացած գրեթե բոլոր կրիպտոարժույթների գները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ