fbpx
Աշխարհ

Հայտարարվել է Բիթքոյն-սիթիի կառուցման մասին

Սալվադորի նախագահ Նաիբա Բուկելեն նախօրեին հայտարարել է Բիթքոյն-սիթին կառուցելու ծրագրի մասին, ինչն իրենից ներկայացնելու է բիթքոյն կրիպտոարժույթին նվիրված քաղաք՝ նախատեսված մայներների համար։

Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։

Նշվում է, որ քաղաքում լինելու են բոլոր հարմարությունները բիթքոյն արդյունահանողների համար։ Այն գտնվելու է Կոնչագուա հրաբխի ստորոտում։

Ըստ աղբյուրի՝ քաղաքում լինելու են բարեր, ռեստորաններ, երկաթգիծ, օդանավակայան ու մի շարք այլ կոմերցիոն հատվածներ։

Սլավադորի նախագահը վստահություն է հայտնել, որ նոր քաղաքը լինելու է էկոլոգիական և առաջադեմ։

Նշվում է նաև, որ քաղաքն ունենալու է բիթքոյնի ձև ու քաղաքում գտնվող ամեն բան նվիրված է լինելու կրիպտոարժույթին։

Քաղաքի կառուցման ժամկետներ չի նշվել, սակայն, նախնական գնահատականով, Բիթքոյն-սիթին կարժենա շուրջ 300 հազար բիթքոյն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ