fbpx
Ժամանց

5 բիզնես գաղափար սկսնակ բիզնեսմենների համար

Եթե պատրաստ եք վարել ձեր սեփական բիզնեսը, հաշվի առեք նշված բիզնես գաղափարներից որևէ մեկը:

1. Խորհրդատու

Եթե դուք բանիմաց և տեղեկացված եք հետևյալ ոլորտների վերաբերյալ, ինչպիսիք են՝ բիզնես, սոցիալական մեդիա, շուկայավարություն,առաջնորդություն, հաղորդակցություն և այլն), խորհրդատվական բիզնես սկսելը կարող է շահավետ տարբերակ լինել: Դուք կարող եք ինքնուրույն սկսել ձեր խորհրդատվական բիզնեսը, այնուհետև զարգացնել և ժամանակի ընթացքում վարձել այլ խորհրդատուների:

2․ Առցանց հաշվապահություն

Եթե դուք հաշվապահ եք, ով ցանկանում է բիզնեսը վարելու ազատություն և ինքնավարություն, կարող եք օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից՝ ձեր առցանց հաշվապահական ծառայություն սկսելու համար` այլ ընկերությունների հաճախորդներին ընդունելով:

3․ Բժշկական իրերի առաքման ծառայություն

Եթե դուք ունեք մեքենա և ժամանակի կառավարման լավ հմտություններ, ապա կարող եք մտածել ձեր սեփական բժշկական իրերի առաքման ծառայության մասին։
Առողջապահության ոլորտը ընդլայնվում է և այդ բիզնեսը շահավետ կարող է լինել։

4. Հավելվածի մշակող

Եթե դուք բանիմաց և տեխնոլոգիայի ոլորտում փորձ ունեք, գուցե ցանկանաք դիտարկել հավելվածների մշակման ոլորտը: Սմարթֆոնները դարձել են ամենօրյա աքսեսուարներ, ինչը մեծացրել է բջջային հավելվածների պահանջարկը: Պահանջարկ կա նաև VR հավելվածների մշակման համար:

5․ Վեբ մշակում

Այս բիզնեսի մարդկանց մեծ մասը սկսում է սովորել, թե ինչպես պետք է կոդավորել:
Որպես վեբ ծրագրավորող՝ դուք կարող եք սովորել վեբ կայքերի ստեղծումը ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ՝անվճար առցանց կրթական ծրագրերով, ինչպիսիք են Treehouse-ը, Web Developer Bootcamp-ը Udemy-ում և CodeAcademy-ում:
Երբ դուք տիրապետեք HTML, Ruby, Python, Javascript կամ CSS լեզուների իմացությանը, կարող եք սկսել freelancing-ը որպես կողմնակի բիզնես գաղափար ՝ ձեր պորտֆելը կառուցելու և հաճախորդներին առաջարկելու բոլորի համար բլոգի նոր դասավորության ձևավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ