fbpx
Մարզեր

Բիզնեսմենները պատրաստ են փրկել Նորաշեն (Խարկով) գյուղը. Շիրակի մարզպետ

Մարտի 7-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայարարեց լրագրողների հետ հանդպմանը՝ կապված Անի մայրաքաղաքից ընդամենը մեկ ձորով բաժանված Նորաշեն (Խարկով) գյուղում ներդրումներ կատարելու մասին։

«5-6 գործարարներ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից կապվել են ինձ հետ՝ պատրաստակամություն հայտնելով ներդրումներ կատարել»-, ասել է մարզպետը։  Ըստ նրա, գործարարները սպասում են սահմանային կարգի փոփոխությանը, որպեսզի կարողանան բիզնես պլանները տեղում իրականացնել։  «Գործարարները պատրաստ են տարբեր բիզնես ծառայություներ մատուցել, սեփական տներ կառուցել».- հավելել է նա։

Նշենք, որ Նորաշենը գտնվում է Շիրակի մարզում, որն ունի մեկ բնակիչ՝  84-ամյա Վահանդուխտ Մելքոնյանը։ Գյուղ գնալու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվություն, որը դարձել է գյուղի դատարկման հիմնական պատճառ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ