fbpx
Տնտեսություն

23:40 16/7/2019

Բիզնեսը հավատում և վստահում է կառավարության հայտարարած նպատակներին. Արտակ Մանուկյան

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ կարծիքով՝ բիզնեսի կողմից տնտեսության գնահատման յուրահատուկ ազդակ է նաև գրանցված ֆիրմաների դինամիկան․․․ԱՆ կայքում հրապարակված պետռեգիստրի տվյալների հիման վրա մի իլյուստրատիվ գրաֆիկ եմ կազմել (վերցրել եմ այն հիմնական կազմակերպաիրավական տեսակները, որոնք միտված են բիզնես գործունեության), ինչը ցույց է տալիս, որ բիզնեսը հավատում և վստահում է կառավարության հայտարարած նպատակներին։

Մասնավորապես, 2018թ հուլիսի համեմատ 2019թ հուլիսին շուրջ 14000-ով ավել են գրանցվել Ա/Ձ-ը, շուրջ 5800-ով ՍՊԸ, շուրջ 80-ով ՓԲԸ, իսկ ԲԲԸ-ը մնացել են անփոփոխ։ Միաժամանակ չմոռանանք, որ 2018թ հեղափոխությունից հետո Երևան Սիթիում արձանագրված Ա/Ձ-ի պատմությունը, ինչն Ա/Ձ-ի մասով, ըստ էության, 2018թ համար առաջին կիսամյակում ներկայացված Ա/Ձ-ի թիվը որպես համեմատման հիմք ավելի մեծ է, քան՝ իրականում։

Հ․Գ․ Գիտեմ, որ ավելի որակյալ անալիզ անելու համար կարելի էր վերցնել ակտիվ հարկ վճարողների թիվը և այլն։ Վերլուծությանս մյուս մասը կներկայացնեմ վաղը», – գրել է պատգամավորը։

Իմ կարծիքով, բիզնեսի կողմից տնտեսության գնահատման յուրահատուկ ազդակ է նաև գրանցված ֆիրմաների դինամիկան․․․ԱՆ կայքում…

Geplaatst door Artak Manukyan op Dinsdag 16 juli 2019

Վերեվ