fbpx
Տնտեսություն

Գործող բիզնեսը ՀՀ տեղափոխելու ու նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ է ստեղծվել

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԷՆ-ում ստեղծվել է՝ գործող բիզնեսը այլ երկրներից ՀՀ տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։

Հայտարարությունում նշվում է, որ գործում է արագ արձագանքման էլ․ հասցե, որին գործարարները կարող են ուղարկել իրենց հարցերը՝ reloc@mineconomy.am։

Նշվում է, որ նամակում պետք է տրամադրել հետևյալ տեղեկությունները՝

ընկերության անվանումն ու ոլորտը,

աշխատակիցների քանակը,

տեղափոխման մոտավոր ժամկետները,

տեղափոխման հետ կապված հիմնական հարցերը,

պատասխանատու անձի տվյալներ, ում հետ մասնագետները կարող են օպերատիվ հաղորդակցություն հաստատել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ