Հայաստան առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։
«Հայտնի» բժիշկներից մեկը լուսանկարներ է տարածում, իբր նախարարը ասուլիսից 3 րոպե հետո քրտնում է և դա փորձում է վերագրել դիմակի առկայությանը:
Ի՞նչ է կատարվել իրականում
Նախարարը գնացել է ոտքով, 30 րոպեից ավելի քայլել է և միանգամից նստել ասուլիսի:
Տարածած լուսանկարներում պարզ երևում է, որ Արսեն Թորոսյանն առհասարակ դիմակին չի դիպչում:
Հ.Գ
Կեղծիք տարածելով լայքեր հավաքելը որոշ շրջանակների համար դարձել է «հաճելի» զբաղմունք»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/photo.php?fbid=2729740380461071&set=a.547725875329210&type=3&theater
