fbpx
Աշխարհ

Բժիշկներին հաջողվել է նվազագույնի հասցնել կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է կորոնավիրուսի հաղթահարման տեմպերի մասին:

Նախագահը նշել է, որ հայրենական բժիշկներին հաջողվել է նվազագույնի հասցնել կորոնավիրուսից կորուստները:

«Վստահ եմ, որ դուք արել եք ամենն, ինչ կարող էիք, և նույնիսկ ավելին՝ ցույց տալով պրոֆեսիոնալիզմի իսկական հրաշքներ: Գլխավորը՝ նվազագույնի եք հասցրել կորուստները, դա ձեր վաստակն է»,-տեսակոնֆերանսի ժամանակ պետության ղեկավարը դիմել է բուժաշխատողներին:

Պուտինը նաև խոսել է, այն բուժաշխատողների մասին, որոնք կորոնավիրուսի զոհ են դարձել:

«Ձեր հարազատները մինչև վերջ կատարեցին իրենց պարտքը»,- վստահ է ՌԴ նախագահը:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ