fbpx
Առողջապահություն

Բժիշկները հայտնում են ՝ Միացյալ Նահանգներում վեյփերների մահվան հավանական պատճառը

The Washington Post-ը հաղորդում է, որ հայտնի է ԱՄՆ-ում վեյփերների հիվանդության հնարավոր պատճառը, որի հետևանքով 2 մարդ է մահացել,

Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչության (FDA) մասնագետները վիտամին E-ի ացետատ են հայտնաբերել վեյփի համար նախատեսված մարիխուանայի բոլոր խառնուրդներում, որոնք ծխել են հիվանդները և երկու մահացած անձինք: Նրանք խառնուրդների նմուշներ են վերցրել տարբեր նահանգների հիվանդներից:

Հիմա վաղ է միանշանակ եզրակացություններ անելը։ Բայցևայնպես, նրանք հաստատում են, որ վիտամին E-ից ստացված տվյալ նյութը կարող է նման վնաս հասցնել օրգանիզմին: Բացի այդ, սա առաջին ընդհանուր տարրն է, որը հայտնաբերվել է բոլոր հիվանդ վեյփերների օգտագործած խառնուրդների նմուշներում:

Վիտամին E-ն իր մաքուր ձևով օգտակար է օրգանիզմի համար և հանդիպում է որոշակի մթերքների բաղադրության մեջ, օրինակ՝ նուշի: Բայց վիտամին E-ի յուղը, տոկոֆերոլի ացետատը, կարող է վտանգավոր լինել շնչելու դեպքում:

2019-ին ԱՄՆ-ի 25 նահանգում վեյփերների անբացատրելի հիվանդության 215 դեպք է գրանվել: Հիվանդության ճշգրիտ պատճառն անհայտ է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ