fbpx
Իրավական

Բժիշկները Մանվել Գրիգորյանին թույլատրել են խնամակալ ունենալ

Խոշոր չափով յուրացման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին: Նա նշեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել է, երբ նա ԲԿ–ից դուրս գրվելուց հետո հրաժարվել էր դեղորայք ընդունել։

Նա նշեց, որ Գրիգորյանն իրենց մոտ է տեղափոխվել Քրեակատարողական ծառայության գրության հիման վրա։

«Մեզ գրություն են ուղարկել՝ հայտնելով, որ Մանվել Գրիգորյանը ցանկություն ունի տեղափոխվել «Նաիրի» ԲԿ, արդյոք պատրա՞ստ եք ընդունել նրան, մենք էլ պատասխան նամակ ենք հղել՝ նշելով, որ պատրաստ ենք յուրաքանչյուր հիվանդի ընդունել, այդ թվում Մանվել Գրիգորյանին»,–ասաց նա։

Գնունին տեղեկացրեց, որ Գրիգորյանը դիմել է նաև խնամակալ ունենալու հարցով, ինչին իրենք չեն առարկել։ Ներկայումս Գրիգորյանը գտնվումէ ԲԿ–ի հիվանդասենյակում, որտեղ նրան խնամում է հարազատներից մեկը։

«Խնամակալի կարիքն իսկապես կա, քանի որ նա դժվարությամբ է տեղաշարժվում, դրա համար մենք թույլ ենք տվել, որ նա խնամակալ ունենա»,–պարզաբանեց Գնունին։

Նշենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել էին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6–ին ՔԿՀ–ում կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը և նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Նույնօրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել բավարարել է Մանվել Գրիգորյանի 2019 թվականի հունիսի 5-ի միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն ժամանակավոր միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:

Նշված որոշմամբ Եվրոպական դատարանը, պայմանավորված դիմումատուի ծանր առողջական վիճակով, ՀՀ կառավարությունից պահանջել էր հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը որոշմամբ մատնանշված բժշկական հաստատություն:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ