fbpx
Առողջապահություն

Բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան Կարենի կյանքը

 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» է դիմել բժշկական կենտրոնի հարևանությամբ բնակվող մի կին` բերելով 1,5 տարեկան որդուն: Երեխան եղել է սրտի և շնչառության կանգով:  Մոր պատմելով  նրա որդին` Կարենը,  բերանն է տարել գետնանուշը և սկսել է խեղդվել: Մայրը մատով կոկորդից հանել է գետնանուշը, սակայն դրա մի մասը չի հաջողվել հանել, ինչից հետո երեխան կորցրել է գիտակցությունը: Նրան անմիջապես բերել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ԲԿ-ից։

Պարզվել է՝ երեխայի մոտ եղել է ասֆիքսիա (շնչահեղձություն),  լարինգոսպազմ (ձայնալարերի սպազմ), գիտակցության կորուստ, սրտի կանգ: Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանի և բուժանձնակազմի ջանքերով հաջողվել է փրկել երեխայի կյանքը: Ձեռնարկվել են սիրտթոքային վերակենդանացման միջոցառումներ, շնչափողի ինտուբացիա, միացվել է արհեստական շնչառության ապարատ: Սրտի աշխատանքը վերականգնվել է, ինչից հետո երեխան տեղափոխվել է մանկական բժշկական հաստատություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ