«բջջայիններով զոմբիների» անվտանգության համար հատուկ հետիոտնային անցումներ են տեղադրեվել

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
inx960x640

Թել Ավիվում փորձարարության համար հետիոտնային անցումներից մեկի վրա տեղադրել են լուսադիոդային գծեր, որպեզի «բջջայիններով զոմբիներն» անվտանգ լինեն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ բարելավված «հետիոտնային անցումը» հայտնվել է, որպեսզի պաշտպանի հեռախոսներով տարված և մեքենայի տակ ընկնելու վտանգի ենթարկվող անցորդներին:

«Առաջին լուսադիոդային գծերը մեր երկրում հայտնվել են Թել Ավիվի կենտրոնում, որպեսզի պաշտպանեն «բջջայիններով զոմբիներին»»,-ասել են քաղաքապետարանում:

Նորացված «հետիոտնային անցման» վրա կա լուսավորում, գույները փոխվում են լուսակիրների հետ միաժամանակ: Այսկերպ հնարավորություն է տրվում կենտրոնացնել մարդկանց ուշադրությունը, որպեսզի նրանք անվտանգ անցնեն ճանապարհը:

Եթե փորձարարությունը հաջող ընթանա, ապա լուսադիոդային գծերը կտեղադրվեն ամբողջ քաղաքում:

Աղբյուրը՝ shantnews.am

Ամենաթարմ