ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան (Հ-85) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը, որը Բջնիից հասնում է մինչև Հրազդան։ Այս մասին հայտնել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը
«Ասֆալտապատման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։
- Մ-4 և Մ-2 ճանապարհներին կիրականացվեն ճանապարհային անվտանգության միջոցառումներ
- Տեղադրվում են բացակայող ճանապարհային նշաններ
Գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանն այցելել է հիմնանորոգվող ճանապարհահատված, շինարարությունն իրականացնող և նախագծող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դիտարկել են ընթացիկ աշխատանքները։ Տեղում ուսումնասիրվել են նախագծային որոշ լուծումներ։ Հատկապես դիտարկվել են ճանապարհի ջրահեռացման, ենթակառուցվածքների կառուցման, տեղափոխման և այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։