fbpx
Առողջապահություն

23:10 13/5/2019

Բժշկական անվճար հետազոտություն՝ Շահումյան համայնքում

Ամիսներ շարունակ Արտաշատի բժշկական կենտրոնի կողմից ընթանում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ մեկնարկած առողջապահական անվճար ակցիան:

Տարածաշրջանի համայնքներում անցկացված հետազոտությունների ընթացքում 1000-ից ավելի բնակիչների տրամադրվել է մասնագիտական անվճար խորհրդատվություն և բուժզննում, ինչը հնարավորություն է տվել ժամանակին հայտնաբերել ու կանխարգելել մի շարք հիվանդություններ:

Ինչպես նշում են այցելուները՝ ակցիան օգտակար է նաև նրանով, որ կատարվում է տեղում, այսինքն՝ մարդկանց օգնում է խնայել գումար և ժամանակ:

Հերթական այցելությունն օրերս կատարվել է Շահումյան համայնքում: Տեղի բուժամաբուլատորիայում ԲԿ-ի մասնագետները՝ կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Գագիկ Ավագյանը, բժիշկ-ուրոլոգ Գարիկ Համբարձումյանը, պոլիկլինիկայի վարիչ Լուսինե Կարապետյանը, «Արյան փոխներարկման» բաժանմունքի և «Իմունոլոգիական լաբորատորիայի» վարիչ Աննա Մարգարյանը, բժիշկ-գինեկոլոգ Հայկուհի Սամսոնյանը, վիրաբույժ Կարեն Հակոբյանը, նյարդաբան Լիանա Սարգսյանը, էնդոկրինոլոգ Գոհար Գաբրիելյանը, էխո-սոնոգրաֆիստ Էմմա Դալլաքյանը, ակնաբույժ Լուսինե Հախնազարյանը, մանկական վիրաբույժ Լիլյա Համբարձումյանը՝ գիտաբժշկական գծով փոխտնօրեն Գրիգոր Շադյանի ղեկավարությամբ կատարել են 206 անվճար հետազոտություն:

Ակցիայի մասնակիցները իրենց երախտագիտությունն են հայտնել հետազոտող մասնագետներին և բոլոր կազմակերպիչներին՝ իսկապես օգտակար նախաձեռնության համար:

Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի պաշոտանական կայքից։

Վերեվ