Մշտադիտարկումներ են իրականացվել բժշկական կազմակերպություններում

Ամենադիտվածներ

Azat TV

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքի վարչական շրջաններում և մարզերում շարունակել են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։

ԱԱՏՄ-ն այսօր ստուգայց է կատարել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Էական խախտումներ չեն արձանագրվել:

ՀՀ ամբողջ տարածքում մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են նաև բժշկական կազմակերպություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, գեղեցկության սրահներում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։

Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Տնտեսավարողներին տրամադրվել են խախտումների վերացման ցուցումներ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ