Ինչից է մահացել 2 օրական փոքրիկը․ ԲԿ-ի պարզաբանումը-Azat TV
Առողջապահություն
21:30 26/07/2020, 21:30

Ինչից է մահացել 2 օրական փոքրիկը․ ԲԿ-ի պարզաբանումը

Մինչ այս հայտնել էինք, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2 օրական նորածին աղջիկ է մահացել։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է այսօր ԲԿ-ում մահացած փոքրիկի մահվան լուրին։

«Երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, երբ վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Երեխայի մոտ եղել է թթվածնային քաղց, ունեցել է անեմիա՝ սակավարյունություն»,- ասված է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ