fbpx
Աշխարհ

Բլենհեյմի պալատից գողացված ոսկե զուգարանակոնքի արժեքը հայտնի է

Շարունակվում են Բլենհեյմի պալատից գողացված ոսկե զուգարանակոնքի որոնողական աշխատանքները: Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ն:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, պալատի գլխավոր կառավարիչ Դոմինիկ Հերը հայտնել է, որ գողացված իրի իրական արժեքը կազմում է մոտ 4.8 մլն ֆունտ կամ 6 միլիոն դոլար:

Նա ընդգծել է, որ կողոպուտից հետո որոշում է կայացվել վերանայել անվտանգության համակարգը, որն ակնհայտ խնդիրներ ունի:

Նշվում է, որ զուգարանակոնքը պատրաստել է իտալացի Մաուրիցիո Կատելանը և անվանել այն «Ամերիկա»: Պալատում կես կատակ նշում են, որ երգիծական արվեստի գործն արտացոլում է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Օքսֆորդշիր կոմսության Բլենհեյմի պալատում գիշերը կողոպուտ է տեղի ունեցել, որի ժամանակ գողացել են 18 կարատանոց ոսկուց պատրաստված զուգարանակոնքը: 18-րդ դարի պալատում, որտեղ ցուցադրվելիս է եղել զուգարանակոնքը, ծնվել է Ուինսթոն Չերչիլը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ