fbpx
Քաղաքականություն

Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հայաստանում ու Ադրբեջանում

Միմյանց հետ հանդիպում են ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Այս մասին հայտնել են Պետդեպից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին՝ ՌԴ ագրեսիայի համատեքստում, ինչպես նաև իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում, ու եթովպիական ճգնաժամը։

Ըստ աղբյուրի՝ նրանց բանակցությունները հիմնվել են նախագահներ Ջո Բայդենի ու Ռեջեփ Էրդողանի անցած ամիս կայացած զրույցի վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ