ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օգոստոսի 18-ին պատրաստվում է այցելել Իսրայել, որտեղ կհանդիպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Axios պորտալիփոխանցմամբ՝ Բլինքենն այս ուղևորության շրջանակներում կարող է այցելել նաև Եգիպտոս՝ Կահիրե և Կատար՝ Դոհա։
Նախկինում հաղորդվում էր, որ ԱՄՆ-ը Եգիպտոսի և Կատարի հետ հրադադարի առաջարկ է ներկայացրել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը։ Այս մասին ասված է Դոհայում բանակցությունների արդյունքներով հայտարարության մեջ։ Նշվում է, որ բանակցությունները եղել են լուրջ և կառուցողական և անցել են դրական մթնոլորտում։
Օգոստոսի 15-ին Դոհայում սկսվել է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների նոր փուլը։ Բանակցությունների ընթացիկ փուլն ընթանում է ԱՄՆ-ի, Կատարի, Եգիպտոսի և Իսրայելի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։