fbpx
Աշխարհ

Bloomberg-ը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցանկը

Աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքերի կարողությունը մեկ տարում աճել է 24 տոկոսով և մոտենում է 1․4 տրիլիոն դոլարին։ Այս մասին է Bloomberg-ը: Գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանշային աղյուսակը:

Ցուցակը գլխավորում է ամերիկյան Ուոլթոն ընտանիքը՝ 191 մլրդ դոլար կարողությամբ։ Նրանք աշխարհահռչակ Wallmart սուպերմարկետների ցանցի սեփականատարերն են։ Վերջին 1 տարում նրանց կարողությունն ավլացել է 39 մլրդ դոլարով։

Երկրորդ տեղում հայտնի Mars շոկոլադի արտադրող Մարս ընտանիքն է: Նրանց կարողությունը հասնում է 127 մլնրդ դոլար ի:

Նրանց 125 մլրդ դոլար կարողությամբ հաջորդում են Դևիդ և Չարլզ Քոհ եղբայրներները: Եղբայրներին է պատկանում Koch Industries նավթաքիմիական ընկերությունը։ Վերջին 1 տարում կարողությունն ավլացել է 26 մլրդ դոլարով։

Չորրորդ տեղում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքն է՝ 100 մլրդ դոլար կարողությամբ։

Հինգերորդը 57.6 մլրդ դոլար կարողությամբ ֆրանսիացի Ալեն և Ժերար Վերտեյմեր եղբայրներն են, նրանց է պատկանում Chanel նորաձևության տունը։

Վեցերորդը Դյումա ընտանիքն է՝ 53,1 մլրդ դոլար կարողությամբ։ Նրանց է պատկանում Hermes նորաձևության տունը։

Ցուցակը շարունակում են 3 բելգիական ընտանիքներ՝ Վան Դամմը, Սպուլբրհը և Դե Մևիուսը, Բելգիական Anheuser-Busch INBEV գարեջրի արտադրության ընկերությունը՝ 52.9 մլրդ դոլար կարողությամբ։

Ութերորդում գերմանացի Բերինգեր ֆոն Բաումբախ ընտանիքն է՝ 51.9 մլրդ դոլար կարողությամբ, նրանց է պատկանում Boehringer Ingelheim դեղագործական ընկրությունը։

Իններորդում հնդիկ Ամբանի ընտանիքն է՝ 50.4 մլրդ դոլար կարողությամբ, նրանք Reliance Industries արդյունաբերական ընկերության սեփականատերերն են։

Տասներորդում Քարգիլլ-Մաքմիլան ընտանիքն է՝ 42.9 մլրդ դոլար կարողությամբ։ Վերջիններս Cargill առևտրային կորպորացիայի սեփականատերերն են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ