fbpx
Աշխարհ

Տիեզերական տուրիզմի առաջին թռիչքի համար Blue Origin-ը լիցենզիա է ստացել

Աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin ընկերությունը ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունից (FAA) լիցենզիա է ստացել՝ առաջին զբոսաշրջային թռիչքն իրականացնելու համար։

Այս մասին տեղեկանում ենք միջազգային մամուլից։

Թիչքը նախատեսված է հուլիսի 20-ին, որին մասնակցելու է նաև հենց ինքը՝ Բեզոսը։ Թռիչքն իրականացվելու է բազմակի օգտագործման New Shepard տիեզերանավով։ Թռիչքը լինելու է ենթաուղեծրային, այսինքն՝ տիեզերանավը հատելու է Երկիր-Տիեզերք սահմանը, բայց չի մնալու ուղեծրում՝ համապատասխան արագություն չունենալու պատճառով, և հետ է վերադառնում մակերևույթ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ