fbpx
Աշխարհ

Բլումբերգը միանում է ԱՄՆ նախագահական մրցապայքարին

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ուրբաթ Ալաբամայի Դեմոկրատական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր է լրացրել, սակայն նա պաշտոնապես չի հայտարարել նախագահական ընտրությունների համար մղվող մրցապայքար մուտք գործելու մասին:

Ալաբամայի Դեմոկրատական կուսակցության ընտրությունները կկայանան 2020 թվականի մարտի 3-ին: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը: 77-ամյա միլիարդատերը այս որոշմանն է գնացել, քանի որ կարծում է, որ Դեմոկրատական կուսակցության ներկայիս կազմը չի կարող հաղթել նախագահ Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում:

Բլումբերգն ավելի վաղ ևս մտածում էր նախագահի համար մղվող մրցապայքարի մեջ մտնելու մասին, սակայն նախընտրեց օգնել Դեմոկրատական կուսակցությանը՝ Վաշինգտոնում կառավարությունը վերահաստատելու հարցում:

«Հենվելով նրա ձեռքբերումների, մարդկանց համախմբելու, ղեկավարելու և փոփոխություններ իրականացնելու հմտությունների վրա՝ կարող ենք ասել, որ Մայքլը կարող է պայքարել Թրամփի հետ և հաղթել նրան», – նշում է Բլումբերգի խորհրդական Ուոլֆսոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ