fbpx
Աշխարհ

Բլումբերգը ծրագիր է առաջարկել, որով ԱՄՆ բյուջե կբերի 5 տրիլիոն դոլար

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում հարկային բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել հանրությանը։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Միլիարդատիրոջ կարծիքով՝ իր ծրագիրը տասը տարվա ընթացքում ամերիկյան բյուջե կբերի լրացուցիչ 5 տրիլիոն դոլար: Այդ գումարը նա առաջարկում է ուղղել կրթությանն ու առողջապահությանը:

Առաջարկությունը ներառում է հարուստների համար նոր տեսակի հարկի ներմուծում: Բլումբերգն առաջարկել է 5%-ի չափով հավելյալ հարկ գանձել այն միլիարդատերերից և խոշոր ընկերություններից, որոնց տարեկան եկամուտը 5 միլիոն դոլարից ավելի է: Այդ միջոցը, ըստ միլիարդատիրոջ շտաբի գնահատականների, կազդի ԱՄՆ-ում հարկ վճարողների 0,1%-ից պակասի վրա:

Բլումբերգի նախաձեռնություններից է նաև չեղարկել ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած բարեփոխումները, քանի որ, ըստ նրա, դրանք ոչ թե կրճատում, այլ ամրապնդում են անհավասարությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ