BMW Group-ը հաջողությամբ փորձարկել է «Ֆիգուր 02» մարդակերպ ռոբոտը, որը մշակել են Կալիֆոռնիայի Figure ռոբոտատեխնիկական ընկերությունում, իրական արտադրական պայմաններում, Սպարտանբուրգի գործարանում։
Սա BMW-ի առաջին հետազոտությունն է մարդակերպ ռոբոտների օգտագործման ոլորտում, ավտոմեքենաշինական արտադրությունում, ընդ որում՝ ռոբոտը ցուցադրել է բարդ առաջադրանքներ կատարելու ունակություն, որոնք սովորաբար դժվար են մարդկանց համար։
«Ֆիգուր 02»-ն մարդակերպ ռոբոտների վերջին սերունդն է, գովազդվում է որպես ամենաառաջավորն իր տեսակի մեջ։
Այն ունի բարձր հաշվողական հզորություն, գերազանց սարքեր եւ շատ հմուտ ձեռքեր, ինչը թույլ է տալիս նրան ավտոմատ կերպով եւ ճշգրիտ կատարել առաջադրանքները՝ մարդու նման։
«Ֆիգուր 02»-ի գլխավոր տնօրեն Բրեթ Էդկոկը նշել է, որ ռոբոտի հնարավորությունները շատ հարմար են այն խնդիրների համար, որոք պահանջում են մեծ ֆիզիկական կամ կրկնվող ջանքեր, ինչը կարող է բարձրացնել անվտանգությունը եւ էրգոնոմիկությունը արտադրական պայմաններում։