Ժամանց

BMW-ն կթողարկի իր ամենափոքր քրոսովերը

BMW ընկերությունը սկսել է իր նոր կոմպակտ քրոսովերի ստեղծումը: Այս մասին հաղորդում է Autonews-ը:

Ակնկալվում է, որ դա կլինի ամենափոքր և էժան SUV-ը բավարիական ապրանքանիշի շարքում, որում այժմ 7 մոդել կա: Ոչ պաշտոնական տվյալներով՝ մեքենան կստանա Urban X անվանումը: Նորույթի հիմնական մրցակիցը կդառնա Audi Q2-ը: Մեքենայի շնորհանդեսի ճշգրիտ օրը դեռ հայտնի չէ:

Մոդելային շարքում քրոսովերը X2-ից մեկ հորիզոնական ներքև կզբաղեցնի, որը տվյալ պահին BMW-ի ամենակոմպակտ SUV-ն է (երկարությունը 4360 մմ): Մեքենայի երկարությունը 4 մ-ից մի փոքր ավելի կլինի: Նորույթը կստեղծվի UKL2-ի պլատֆորմի հիման վրա: Այս շասսին օգտագործում են BMW 1-Series, 2-Series, X1 և Mini-ն:

Բացի բենզինային և դիզելային շարժիչներից՝ մեքենան կունենա հիբրիդային տարբերակ: Այս տարբերակը կունենա 1.5 լ բենզինային շարժիչ և էլեկտրական շարժիչ: Քրոսովերի ընդհանուր հզորությունը կկազմի 224 ձիաուժ: Ակնկալվում է նաև Urban X-ի էլեկտրական տարբերակի թողարկում: Առանց վերալիցքավորման էկոլոգիապես մաքուր քրոսովերը կկարողանա 400 կմ անցնել:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ