fbpx
Ժամանց

BMW-ն յուրահատուկ շնորհավորել է Mercedes-ի տնօրենին՝ աշխատանքից հեռանալու կապակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Daimler կոնցեռնի գլխավոր տնօրեն Դիտեր Ցեթշեն հեռանում է իր պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2006 թվականից։ Նրան կփոխարինի Օլա Կալենիուսը։

Այժմ Mercedes-ի 66-ամյա նախկին տնօրենը մեկնում է վաստակած հանգստի։ Նրան այդ առիթով յուրահատուկ ձևով շնորհավորել է գլխավոր մրցակիցը` BMW-ն։ Նրանք պատրաստել են մի տեսահոլովակ, որտեղ մարդը, որ շատ նման է նախկին տնօրենին, հրաժեշտ տալով գործընկերներին, վերադառնում է տուն Mrecedes մակնիշի մեքենայով։

Իր ավտոտնակում կա 2 մեքենա՝ դասական Mercedes և նոր BMW i8 Roadster։ Եվ Mercedes-ի նախկին տնօրենը հենց BMW-ով  էլ նա դուրս է գալիս տնից․ ասես արդեն կարելի է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ