fbpx
Իրավական
03:00 06/12/2019

Բնակարանագողը բռնվել է հենց տան մեջ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները բաժին բերման ենթարկեցին Բերդ քաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդու։ Նա հայտնաբերվեց Բերդի Խորենացու փողոցի առանձնատներից մեկում։

Տավուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 50-ամյա տղամարդը մտել է ուրիշի առանձնատուն՝ գողություն անելու։ Նա կոտրել էր պատուհանը, մտել ներս, տակնուվրա արել իրերը, սակայն ոչինչ չէր հասցրել հափշտակել, քանի որ ոստիկանները բռնել ու բերման էին ենթարկել։ Տանտերը հրավիրվել է բաժին։ Նրանից հաղորդում է ընդունվել։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Բերման ենթարկված տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։

Հանգամանքները պարզվում են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ