fbpx
Իրավական
23:30 27/10/2019

Բնակարանային գողություն Աշտարակում․ կա ձերբակալված

Գեղանիստում կատարված սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է

Հոկտեմբերի 22-ին ժ.14.00-ին ոստիկանություն զանգահարած Աշտարակի բնակչուհին հայտնել էր, որ մի երիտասարդ տարբեր պատրվակներով մտնում է Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի շենքի բնակարաններ և հավանաբար փորձում է գողություն կատարել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 13-ից մինչև 13.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը վարձով բնակարան փնտրելու պատրվակով մտել է Աշտարակի Պռոշյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան և ննջասենյանի մահճակալի անկողնու տակից գողացել փող, ոսկյա և արծաթյա մատանիներ:

Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ գողություն կատարելու կասկածանքով, Աղձք գյուղից ոստիկանություն բերման է ենթարկվել 27-ամյա մի քաղաքացի։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նշված գողությունը կատարել է ինքը:

Հարուցվել է քրեական գործ։

27-ամյա քաղաքացին ձերբակալվել է։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ