fbpx
Հասարակություն

Բնակիչները բողոքում են, որ Արմավիրում գաղտնի ձևով մոլիբդեն են արդյունահանում․ Hraparak

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Արմավիրում գաղտնի կերպով սկսել են մոլիբդեն արտադրել՝ ապակիների և տարաների նախկին գործարանի գլխավոր արտադրամասում, գրում է Hraparak-ը։

Գործարանին մոտ ապրող բնակիչները նշում են, որ սուր, ոչ հաճելի հոտ են զգում։ Արտադրամասի աշտարակից ծուխ է դուրս գալիս, ինչից հետո հոտը տարածվում է շրջակա բնակավայրերի վրա։ Ավելին՝ բնակիչները նաև նշում են, որ այս գործընթացը սկսվում է երեկոյան ժամերին, ամբողջ գիշեր տեղի է ունենում և միայն առավոտյան՝ լույսը բացվելուն պես դադարեցվում է։

Տեղեկություններ կան նաև, որ այդ գործարանը պատկանում է օլիգարխ, հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն լքած նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանին։

Աղբյուրը փորձել է կապ հաստատել վերջինիս հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել։

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանն, որը ևս բարձրաձայնել էր այս թեմային մասին, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ այդտեղ նախկինում մոլիբդենի գործարան է եղել, նույն մտահոգությունները փոխանցել են նաև իրեն։

Ընդդիմադիր պատգամավորը նաև նշել է, որ պարզաբանում պահանջող գրություն է ուղարկելու համապատասխան գերատեսչությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ