fbpx
Իրավական

Շենգավիթի բնակիչը գերեզմանատանը դանակահարել է 34-ամյա տղամարդուն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մայիսի 30-ի գիշերը Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը երեք տղամարդ վիճել էին, հայհոյել, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Կատարվածի վերաբերյալ ժամը 2.30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել։ Հայտնել են, որ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով 34-ամյա տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել։ Րոպեներ անց օպերատիվ խումբը հիվանդանոցում էր։

Բժշկի հետ զրուցելուց և անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո որոնողական աշխատանք սկսվեց։ Քրեական հետախույզներին հաջողվեց արդյունավետ գործել։ Օպերատիվ ճանապարհով նախ ճշտեցին, թե ովքեր են մասնակցել վեճին, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ անձնական հարցերի շուրջ ծագած ծեծկռտուքի ժամանակ տուժողին դանակահարել էր Երևանի Շենգավիթ համայնքի 28-ամյա մի բնակիչ։

Մայիսի 31-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին: Քննությունը շարունակվում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ